Դատախազությունը արվարձանային Լիլոյում տեղի ունեցած գործով մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ  սպանություն փաստով
Դատախազությունը արվարձանային Լիլոյում տեղի ունեցած գործով մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն փաստով

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փաստով։

Գործակալության տվյալներով՝ ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ օգոստոսի 14-ին Թբիլիսիի արվարձանային Լիլոյում խմբակային ձևով,վրեժխնդիր լինելու նպատակով, գենդերային անհանդուրժողականության դրդապատճառով, որդին մորը դանակով առանձնակի դաժանությամբ, մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է հասցրել, իսկ որդու ընկերը կապել է տուժողին և թույլ չի տվել փախչել։ Ստացած վնասվածքների հետևանքով կինը տեղում մահացել է։

«Իրավապահները   մեղադրյալներին  նույն օրն են  ձերբակալել ։ Մահացածի որդուն՝ Ն.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածի Թ, Ի, Կ և Մ ենթաբաժիններով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է գենդերային հատկանիշներով. խմբով, ընտանիքի անդամի նկատմամբ, առանձնակի դաժանություն), իսկ Ռ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի Թ, Ի և Մ ենթակետերով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է սեռով, խմբակային՝ առանձնակի դաժանությամբ), որը պատժի ձևն ու միջոցն է 16-ից 20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկման է։

Դատախազությունը կդիմի դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում ձերբակալվածների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։