Դատախազություն. Մառնեուլիի միջադեպի գործով քրեական հետապնդում է սկսվել «Ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովի նկատմամբ, ձերբակալված է Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը
Դատախազություն. Մառնեուլիի միջադեպի գործով քրեական հետապնդում է սկսվել «Ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովի նկատմամբ, ձերբակալված է Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը

Դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից, Մառնեուլիում քաղաքացի Էլչին Ալախվերդիևի նկատմամբ իրականացված ստորացնող և ոչ մարդկային վերաբերմունքի փաստով մեղադրյալի կարգավիճակով ձերբակալվել է Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Թեմուր Աբազովը,- այս մասին հայտարարել է Ռուսթավիի դատախազությունում անցկացված մամլո ասուլիսին՝ Վրաստանի գլխավոր դատախազության քննչական մասի ղեկավարի տեղակալ Ջարջի Ծիկլաուրին:

«Դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից Մառնեուլիում քաղաքացու նկատմամբ իրականացված ստորացնող և ոչ մարդկային վերաբերունքի փաստով, մեղադրյալի կարգավիճակով ձերբակալվել է Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Թեմուր Աբազովը: Նույն քաղաքացուն ծեծելու փաստով, քրեական հետապնդում է սկսվել Վրաստանի խորհրդարանի անդամ, «Ազգային շարժում» կուսակցության անդամ Ազեր Սուլեյմանովի նկատմամբ, Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռամին Ալախվերդիևի և Մառնեուլիի քաղաքապետի բարեկամ Է.Գ.-ի նկատմամբ»,- հայտարարել է Ջարջի Ծիկլաուրին:

Սոցիալական ցանցում տարածվել էր տեսագրություն, որտեղ Մառնեուլիում բնակվող անձը հրապարակավ, ստորացնող ներողություն է խնդրում «Վրացական երազանքի»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովին վիրավորելու համար:

Մառնեուլիում խմբային կերպով իրականացված ոչ մարդկային և ստորացնող վերաբերմունքի փաստով դատախազությունն սկսել է հետաքննություն: Ձերբակալվել է Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը: