Դատախազություն. Դատավարական համաձայնություն կքննարկվի միայն այն մեղադրյալների հետ, ովքեր իրենք կդիմեն դատախազություն և միևնույն ժամանակ կընդունեն և կզղջան կատարած արարքի համար
Դատախազություն. Դատավարական համաձայնություն կքննարկվի միայն այն մեղադրյալների հետ, ովքեր իրենք կդիմեն դատախազություն և միևնույն ժամանակ կընդունեն և կզղջան կատարած արարքի համար

Վրաստանի դատախազությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ տարբեր լրատվական ալիքներով հաղորդվում է, որ Վրաստանի դատախազությունը հոկտեմբերի 4-ի գործով մեղադրյալներին առաջարկել է դատավարական համաձայնություն։

Ըստ դատախազության՝ մեղադրանքի կողմը դատավարական համաձայնությունը կքննարկի միայն այն մեղադրյալների հետ, ովքեր նման խնդրանքով կդիմեն դատախազությանը և միևնույն ժամանակ կընդունեն իրենց արարքները և անկեղծորեն կզղջան դրանց համար։