Դատախազության տեղեկություններով՝ մեղադրանք է առաջադրվել Ռուսթավելի պողոտայում, 112-ի հաշվեկշռում գրանցված հսկողության տեսախցիկները վնասած անձին
Վրաստանի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել մեկ անձի նկատմամբ՝ խմբովին կատարված ուրիշի գույքը վնասելու փաստի համար։ Տեղեկությունը տարածում է դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ գործի հետաքննությունը շարունակվում է։
«ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը դեկտեմբերի 4-ին այլ անձանց հետ վնասել և ոչնչացրել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղադրված 112 արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հաշվեկշռում հաշվառված հսկող տեսախցիկները, որը պատճառել է 7700 լարիի վնաս։
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են դեկտեմբերի 9-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետով (ուրիշի գույքը խմբակային վնասել՝ պատճառելով էական վնաս), որը նախատեսում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է դատախազության տեղեկատվության մեջ։