Դատախազության կողմից տարածած նամակի բովանդակությունը ավելի արտակարգ է, քան սպասում էինք. Ռոման Գոցիրիձե

17:42, 06.03.2019

Դատախազության կողմից տարածած նամակի բովանդակությունը ավելի արտակարգ է, քան սպասում էինք, քանզի դա չի վերաբերում միայն «ԹիԲիՍի բանկին», այլ վերաբերում է ողջ մամուլի վերահսկմանը,-այս մասին հայտարարել է «ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն:

Ինչպես նշում է Ռոման Գոցիրիձեն, նամակում ուղիղ շանտաժ է և պահանջ, որ «Տվ պիրվելին» նստի կառավարական ալիքին և դրա համար տվել են հինգ օր ժամանակ:

Խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի նիստին «ԹիԲիՍի բանկի» հիմնադիր, Մամուկա Խազարաձեն հայտարարել էր, որ ընտրություններից մի քանի օր շուտ նա սպառնալիքի նամակ է ստացել բարձրպաշտոնյաներից մեկից: Նրա խոսքերով նամակը ստացել է ներքին գործերի նախարար Գիորգի գախարիայից: Նշված հարցի կապակցությամբ Խազարաձեն երեկ հարցաքննվել է քաղաքային դատարանում: Նրա խոսքերով, հարցաքննության ժամանակ նա ներկայացրել է նամակի պատճեն, իսկ բնագիրը ուղարկել է Լոնդոն փորձաքննության:

Դրա հետ մեկտեղ, դատախազությունը այսօր հրապարակել է քաղաքային դատարանում, Մամուկա Խազարաձեի կողմից ներկայացված նամակը: Դատախազությունում հայտարարում են, որ Մամուկա Խազարաձեի ներկայացված նամակը, սովորական թղթի վրա պրինտերով տպած նամակ է, որը չունի ոչ մի նշան:

Նմանատիպ