Դատախազության կողմից ներկայացված ապացույցների հիման վրա՝ Գիորգի Պապաշվիլին, որը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության մեջ, դատապարտվել է ցմահ ազատազրկման
Դատախազության կողմից ներկայացված ապացույցների հիման վրա՝ Գիորգի Պապաշվիլին, որը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության մեջ, դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Թբիլիսիի քաղաքային դատարանը լիովին ընդունել է դատախազության կողմից ներկայացված ապացույցները և մեղադրյալին մեղավոր է ճանաչել Թբիլիսիում ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության մեջ։ Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի դատախազությունը։
«Դատավարության ընթացքում հետազոտված ապացույցները հաստատեցին, որ 2025 թվականի փետրվարի 18-ին Թբիլիսիում մեղադրյալ Գիորգի Պապաշվիլին իրեն պատկանող բնակարանում բանավոր և ֆիզիկական բռնություն է գործադրել Թամազ Մթիվլիշվիլիի նկատմամբ, մասնավորապես՝ մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին և գլխին, ինչպես նաև ուժեղ հարվածել է գլխին բանջարեղեն կտրելու համար օգտագործվող փայտե տախտակով։ Դրանից հետո մեղադրյալը կրկին ֆիզիկական բռնություն է գործադրել պառկած Մթիվիլիշվիլիի նկատմամբ, որի հետևանքով տուժողը ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ, որոնց հետևանքով Թամազ Մթիվլիշվիլին տեղում մահացել է։
2026 թվականի փետրվարի 2-ին մեղադրյալը արտահանձնվել է Վրաստան։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «մ» ենթակետով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ)։ «Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրյալին լիովին մեղավոր է ճանաչել մեղադրանքներում և դատապարտել ցմահ ազատազրկման», – ասվում է դատախազության հայտարարության մեջ։