Դատախազ. Չենք դիմել բրիտանացի գործընկերներին - հակառակը, բրիտանական կողմը վրացական կողմին տեղեկություն է փոխանցել մեղադրյալների ֆինանսական ակտիվությունների մասին
Դատախազ. Չենք դիմել բրիտանացի գործընկերներին - հակառակը, բրիտանական կողմը վրացական կողմին տեղեկություն է փոխանցել մեղադրյալների ֆինանսական ակտիվությունների մասին

Վրաստանի գլխավոր դատախազությունում այսօր պատասխանել են «ԹիԲիՍի բանկի» հիմնադիրներ՝ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի արված հայտարարությանը:

Ինչպես հայտարարել է դատախազ Գիորգի Միքավան, Վրաստանի ֆինանսական մոնիտորինգի ծառայությունը չի դիմել բրիտանացի գործընկերներին – հակառակը, բրիտանական կողմը վրացական կողմին տեղեկություն է փոխանցել մեղադրյալների ֆինանսական ակտիվությունների մասին և հաղորդակցությունը կայացել է բրիտանական կողմի նախաձեռնությամբ:

Ինչ վերաբերում է Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի հաշիվներին հանցավոր ճանապարհով ձեռքբերված գույքը արգելանք դնելուն, գլխավոր դատախազությունը պատրաստակամություն է հայտնում, իրավական գործընթացների շրջանակներում, քննարկել ցանկացած այլընտրանքային հնարավորության կիրառում, որ Խազարաձեին և Ջափարիձեին չխանգարեն հանրային և բիզնես-գործունեությունում նրանց հաշիվների վրա հանցավոր ճանապարհով ձեռքբերված գույքին համապատասխան արգելանքի պատճառով:

Բադրի Ջափարիձեն այսօր անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է, որ պետությունը փորձում է, արգելափակել Բրիտանիայում նրանց օրինական միջոցները:  Վրաստանի ֆինանսական մոնիտորինգի ծառայությունը հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում, նամակով դիմել է Մեծ Բրիտանիայի համապատասխան ծառայությանը, որ ես, Բադրի Ջափարիձես և Մամուկա Խազարաձեն կասկածվում ենք փողերի լվացման մեջ և մեր դրամական միջոցները, որոնք հնարավոր է լինեն Բրիտանիայում, կասկածում են, որ քրեական ծագման են,-  հայտարա՝ Մամուկա Խազարաձեի հետ անցկացրած մամլո ասուլիսին: