Դատավորները ոտքի չեն կանգնել Միխեիլ Սաակաշվիլիի կողմից ՈՒկրաինայի օրհներգը կատարելու ժամանակ, որի համար Սաակաշվիլին նրանց անվանել է դավաճաններ (տեսանյութ)
«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կողմնակիցների հետ միասին բողոքարկիչ դատարանի դահլիճում կատարել է ՈՒկրաինայի օրհներգը:
Նշենք, որ դատարանը նիստին քննարկում է Միխեիլ Սաակաշվիլիի երկրի տարածքում օրինական գտնվելու հարցը:
Օրհներգը կատարելու ժամանակ դատավորները չեն կանգնել ոտքի, որի համար Սաակաշվիլին նրանց անվանել է դավաճաններ:
Ամոթ. գոռացել են Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, այն բանից հետո ինչ դատավորները դուրս են եկել դահլիճից:
Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները հայտարարել են, որ պահանջելու են դատավորների փոխարինում:
Հեղինակ -
Edgar Barsegyan