Դատավորները իրավապահների օգնությամբ լքել են «Բաբիլո» ռեստորանի տարածքը, ցուցարարները մնացել են տեղում

11:13, 13.01.2025

Դատավորները լքել են «Բաբիլո» ռեստորանի տարածքը:

Դեպքի վայրում գտնվող իրավապահները ցուցարարներին հեռացրել են ռեստորանի տարածքից և ստեղծել մի տեսակ միջանցք, որից հետո ռեստորանում գտնվող դատավորները կարողացել են լքել տարածքը։

Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի մասնակիցներին, ապա նրանք դեռ շարունակում են մնալ «Բաբիլոյին» հարակից տարածքում։

Իրավիճակը դեպքի վայրում նախկինում մի քանի անգամ սրվել էր, ինչի արդյունքում իրավապահները ստիպված են եղել դեպքի վայրից հեռացնել եւս մի քանի հոգու։ Առայժմ հայտնի չէ՝ նրանք ձերբակալվե՞լ են, թե՞ հեռացվել տարածքից։

Ցուցարարները մի քանի ժամ առաջ հավաքվել էին «Բաբիլո» ռեստորանի մոտ, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, տեղի էր ունենում դատավորների կորպորատիվ երեկույթ։ Նրանք ռեստորան ժամանած դատավորներին ողջունել են բացականչություններով։ Առերեսումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի դատավորներ լքել են ռեստորանը։ Ցուցարարները բղավել են նրանց վրա ու ձվեր նետել նրանց վրա։ Դեպքի վայրում տեղի ունեցած բանավոր բախման և ֆիզիկական վիճաբանության արդյունքում իրավապահները վարչական կարգով բերման են ենթարկել մի քանի հոգու։

Նմանատիպ