Դատավորի թեկնածուները պատրաստ են ենթարկվել ցանկացած մշակված չափանիշի. Գիորգի Միքաուտաձե

Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների համար մշակվելու են չափանիշներ, որոնց շուրջ քննարկում կունենանք աշխատանքային խմբի ձևաչափում,- այս մասին հայտարարել է Արդարադատության Գերագույն խորհրդի քարտուղար Գիորգի Միքաուտաձեն:

Նրա մեկնաբանմամբ, իրավաբանորեն գոյություն չունի դատավորների արդեն ներկայացված ցուցակը հետ կանչելու գործընթաց: Ինչպես նշել է Գիորգի Միքաուտաձեն, Արդարադատության գերագույն խորհուրդը ներգրավվելու է այն չափանիշների թափանցիկ քննարկման գործընթացին, որը կքննարկի աշխատանքային խումբը:

«Կարևորն այն է, որ մեր կողմից ներկայացված յուրաքանչյուր թեկնածու պատրաստ է թափանցիկորեն ենթարկվել ցանկացած մշակված չափանիշի և պատասխանել բոլոր հարցերին»,- հայտարարել է Միքաուտաձեն: