Միխեիլ Սաակաշվիլիին ազատել են ՈՒկրաինայի Պեչերսկի դատարանի դահլիճից:
Նշված որոշումը դատավորը ընդունել է րոպեներ առաջ:
«Նրանք վախեցան ժողովրդից, սա մեծ հաղթանակ է»,- նշել է Միխեիլ Սաակաշվիլին վճիռը հայտարարելուց հետո:
Նշենք, որ դատախազությունը պահանջում էր նրա նկատմամբ խափանման միջոց օգտագործել երկամսյա տնային կալանք:
Դատավարությանը ներկա էին Սանդրա Ռուլովսը, Յուլիա Տիմոշենկոն և լրագրողներ: Նիստին զուգահեռ դատարանի շենքի դիմաց հավաքված էին Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները:
Հեղինակ -
Edgar Barsegyan