Դատարանի նկատմամբ հարգանք չցուցաբերելու մեղադրանքով Նիկա Մելիան դատապարտվել է մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման

14:31, 06.08.2026
Դատարանը «Փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիային մեղավոր է ճանաչել դատարանի նկատմամբ հարգանք չցուցաբերելու գործով և դատապարտել մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման։
Գործով վճիռը հրապարակել է դատավոր Նինո Էլիեշվիլին։
Այս դրվագով Մելիային մեղադրում էին դատարանի նկատմամբ հարգանք չցուցաբերելու, մասնավորապես՝ վարչական գործերով կոլեգիայի դատավոր Թորնիկե Քոչքիանիին բանավոր վիրավորանք հասցնելու մեջ։
Նիկա Մելիայի համար այսօր կայացված վճիռը կլանել է նրա նկատմամբ կայացված նախորդ վճիռը, և Մելիան բանտը դուրս կգա դարձյալ 2026 թվականի դեկտեմբերին։
Ի գիտություն՝ Մելիային մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ հարգանք չցուցաբերելը, որն արտահայտվել է դատավորին վիրավորելով), որը որպես պատժամիջոց նախատեսում էր մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում։

Նմանատիպ