Դատարանը Նիկոլա Սարկոզիին վաղաժամկետ ազատ արձակեց բանտից, Ֆրանսիայի նախկին նախագահը բանտը կլքի այսօր

17:22, 10.11.2025

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին վաղաժամկետ ազատ արձակեց բանտից: Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ, դատարանի որոշմամբ Սարկոզիին կենթարկեն «դատարանի հսկողության»:

Ֆրանսիայի նախկին նախագահը այսօր դուրս կգա բանտից: Նրան արգելվում է լքել Ֆրանսիան և որևէ շփում ունենալ իր գործին առնչվող անձանց հետ:

Նրան նաև արգելվելու է հանդիպել Ֆրանսիայի արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ:

Ֆրանսիայի նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ Սարկոզիի բանտից ազատ արձակումը միայն առաջին քայլն է, և պաշտպանությունը մտադիր է բողոքարկել Ֆրանսիայի նախկին առաջնորդի դեմ կայացված դատավճիռը Վերաքննիչ դատարանում:

Նմանատիպ