Դատարանը «Կրիստալ Գրուպ»-ի սեփականատեր Վլադիմիր Ստեփանյանին որպես խափանման միջոց սահմանեց կալանք
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Կրիստալ» խմբի սեփականատեր Վլադիմիր Ստեփանյանին որպես խափանման միջոց սահմանեց ազատազրկում։
Դատախազությունը միջնորդել է Ստեփանյանին դատապարտել ազատազրկման, քանի որ, ըստ դատախազի, Ստեփանյանը վտանգ է ներկայացնում վկաների վրա ազդելու, ապացույցները ոչնչացնելու և թաքնվելու համար։
Ստեփանյանը դատավարության ժամանակ ոչինչ չի ասել գործի մասին։ Փաստաբանը միջնորդել է Ստեփանյանին ազատ արձակել 500,000 լարի գրավի դիմաց։
Դատախազությունը Վլադիմիր Ստեփանյանին մեղադրում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ապօրինի եկամուտների օրինականացման մեջ։ Փաստաբան Թամար Մերլանիի խոսքով՝ հողատարածքը, որտեղ Ստեփանյանը շինարարական աշխատանքներ էր իրականացնում, նրա սեփականությունն էր։
Դատավարության ընթացքում հայտնի դարձավ, որ Ստեփանյանին նաև շինարարական թույլտվություն ուներ, բայց Վլադիմիր Ստեփանյանը կառուցել է ավելի շատ բնակելի շենքեր, քան ուներ թույլտվություն։ Ըստ դատախազի՝ Ստեփանյանը չի հերքում այս փաստը։
Ըստ դատախազության՝ պարզվել է, որ «Կրիստալ» խմբի մաս կազմող «Բակուրիանի բիզնես խումբ» ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը Բակուրիանի բնակավայրում հյուրանոցային տիպի բնակելի համալիրների կառուցումն ու հետագա վաճառքն էր։ Դատախազության տվյալներով՝ Ստեփանյանը աստիճանաբար օտարել է անօրինական կառուցված բնակելի տարածքները։ Այս կերպ «Բակուրիանի բիզնես խումբ» ՍՊԸ-ն ստացել է խոշոր եկամուտ՝ 1,894,925 լարի։ Ստացված խոշոր գումարներին օրինական ձևակերպում տալու համար մեղադրյալը գումարի մի մասը մուտքագրել է «Բակուրիանի բիզնես խումբ» ՍՊԸ-ի բանկային հաշիվներին, իսկ մի մասը փոխանցել է իր անձնական սեփականությանը, որից հետո ձեռք է բերել անշարժ/շարժական գույք ձեռնարկության, իր և նրա հետ կապված անձանց անունով։
Մեղադրանքը ճանաչվելու դեպքում Վլադիմիր Ստեփանյանին սպառնում է 9-ից 12 տարվա ազատազրկում։