Դատարանը քննում է Նիկա Կվարացխելիայի կանխամտածված սպանության գործով ձերբակալված անձանց սահմանված կալանավորման օրինականության հարցը
Դատարանը քննում է Նիկա Կվարացխելիայի կանխամտածված սպանության գործով ձերբակալված անձանց սահմանված կալանավորման օրինականության հարցը

Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է նիստ, որին քննարկվում է Նիկա Կվարացխելիայի կանխամտածված սպանության գործով ձերբակալված անձանց սահմանված կալանավորման օրինականության հարցը:

Ըստ փաստաբանների, քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է ընթացակարգ, որ դատարանը մեղադրյալի ձերբակալությունից հետո քննարկում է հեռակա կարգով սահմանված կալանքի օրինականությունը:

Ըստ ամբաստանյալ Ակո Ճելիձեի փաստաբանի, նա պահանջում է ամբաստանյալին թողնել առանց խափանման միջոցի:

«Սա քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ է: Օրենքի բովանդակությունն այն է, որ երբ ամբաստանյալին հեռակա կարգով սահմանվում է կալանք, նա իրավունք ունի իր մասնակցությամբ ճշտել այս որոշումը, ստուգել օրինականությունը», – ասաց փաստաբանը:

Դատական ​​նիստին ներկա են նաեւ ամբաստանյալներ Ակո Ճելիձեն եւ Գիորգի Կավիլաձեն:

Հոտեմբերի 7-ին Նիկա Կվարացխելիայի սպանության գործով երկու անձ է ձերբակալվել:

Նիկա Կվարացխելիան վիրավորվել էր Թբիլիսիի Անջափարիձե փողոցում, սեպտեմբերի 15-ին: Կվարացխելիան ստացած վնասվածքներից կլինիկայում մահացել էր: Սպանության մեջ մեղադրվող երկու անձանց սեպտեմբերի 20-ին հեռակա կարգով խափանման միջոց էր սահմանվել կալանավորումը:

Նիկա Կվարացխելիայի սպանության մեջ մեղադրվող անձանց հետաքննությունը մինչ այժմ որոնում էր: Ակո Ճելիձեն և Գիորգի Կավիլաձեն մեղադրվում են դիտավորյալ խմբային սպանության և խմբային հրազեն և ռազմամթերք ապօրինի առնելու-պահելու և կրելու մեջ, ինչը նախատեսում է 13-ից 17 տարվա ազատազրկում: Նրանց մեղադրանք էր առաջադրվել հեռակա կարգով: