Դատարանը քննարկում է խմբակային բռնության և բռնություն կազմակերպելու մեջ մեղադրվող ութ անձի խափանման միջոցը
Դատարանը քննարկում է խմբակային բռնության և բռնություն կազմակերպելու մեջ մեղադրվող ութ անձի խափանման միջոցը

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Խուսկիվաձեն քննարկում է խմբակային բռնության և բռնություն կազմակերպելու մեջ մեղադրվող ութ անձանց՝ Վեփխիա Կասրաձեին, Բասիլ Կաձելաշվիլիին, Իրակլի Միմինոշվիլիին, Ինսաֆ Ալիևին, Թոռնիկե Գոշաձեին, Գիորգի Գորգաձեին, Զվիադ Ցեցխլաձեին և Նիկոլոզ Ջավաշվիլիին կալանավորելու վերաբերյալ որոշումը։

Ինչպես ասացին փաստաբանները, ձերբակալվածները չեն խոստովանում հանցանքը, ոմանք օգտվում են լռելու իրավունքից։

Ըստ պաշտպանների՝ որոշ տեսագրություններ վավերական չեն, դրանք մոնտաժված են և չեն կարող համարվել անսխալական ապացույց։

Ինչ վերաբերում է բնակարաններից ու գրասենյակներից առգրավված «մոլոտովի կոկտեյլներին» և այլ ապօրինի իրերին, ինչպես փաստաբաններն են ասում, իրենց պաշտպանյալներին չեն պատկանում։