Դատարանը քննարկում է Նիկա Կվարացխելիայի սպանության մեջ մեղադրվողների համար խափանման միջոց սահմանելու հարցը
Դատարանը հեռակա կարգով քննարկում է Նիկա Կվարացխելիայի սպանության մեջ մեղադրվողներ՝ Ակո Ճելիձեի և Գիորգի Կավիլաձեի համար խափանման միջոց կիրառելու հարցը:
Դատարան է ներկայացել նրանց հանրային պաշտպան՝ Դալի Բարբաքաձեն, ով պնդում է, որ չգիտի իր պաշտպանյալների գտնվելու վայրը:
«Ես չգիտեմ ՝ նրանք երկրում են, թե ոչ, սակայն նրանց գտնվելու վայրը հայտնի չէ հետաքննությանը: Ես այսօր պետք է կապվեմ ընտանիքների հետ: Ես դեռ չեմ տեսել նյութերը, իսկ հետո կունենամ իմ դիրքորոշումը», – հայտարարել է փաստաբանը:
Նիկա Կվարացխելիան վիրավորվել է Թբիլիսիում, Անջափարիձեյի փողոցում սեպտեմբերի 15-ին: Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: Կվարացխելիան ստացած վնասվածքներից մահացել է կլինիկայում:
Նիկա Կվարացխելիայի սպանության մեջ մեղադրվողները որոնման մեջ են: Ակո Ճելիձեն և Գիորգի Կավիլաձեն մեղադրվում են խմբովի կանխամտածված սպանության և խմբովի զենք և զինամամթերք ապօրինի գնելու, պահելու և կրելու մեջ, ինչը պատժվում է 13-ից 17 տարվա ազատազրկմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով: