Դատարանը հրապարակել է Շաքրո Մոլոդոյի դատավճիռը

Մոսկվայի Նիկուլինյան դատարանը 9 տարի 10 ամսվա ազատազրկման է դատապարտել քրեական հեղինակություն Զախարիա Կալաշովին, ով հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ:

Կալաշովին և իր հանցակիցներին մեղադրել են մոսկովյան Elements ռեստորանի տիրուհուց 8 միլիոն ռուբլու դրամաշորթություն իրականացնելու մեջ:

Ըստ հետաքննության վարկածի՝ հանցագործները ռեստորան են եկել 2015 թվականի դեկտեմբերի 14-ին և սկսել են ռեստորանի տիրուհուց գումար պահանջել՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել և վնասել ունեցվածքը: Վեճն ավարտվել է կրակոցներով, որի արդյունքում երկու մարդ է զոհվել:

Ընդհանուր առմամբ այս գործով 14 մարդ է անցնում. զոհվածները դատարանում են հայտնվել հետմահու, 10 մեղադրյալները նախնական կալանքի տակ են, իսկ ՆԳՆ Անվտանգության գլխավոր վարչության փոխգնդապետ Եվգենի Սուրժիկովը տնային կալանքի տակ է: