Դատարանը Գիորգի Շաքարաշվիլիի գործով ձերբակալված 11 անձի թողել է բանտարկության մեջ
Դատարանը Գիորգի Շաքարաշվիլիի գործով ձերբակալված 11 անձի թողել է բանտարկության մեջ: Այսօրվա դատական նիստում քննարկվում էր հենց մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի վերանայման հարցը:
Ձերբակալվածները իրենց մեղավոր չեն ճանաչում: Նշված անձինք մեղադրվում են բռնություն կազմակերպելու, դրան մասնակցելու և ազատությունը ապօրինի սահմանափակելու մեջ: Այս մեղադրանքով ձերբակալված է ևս վեց անչափահաս, որոնց գործը լսվում է առանձին:
Բացի այդ, առանձին ընթանում է Գիորգի Շաքարաշվիլիին խմբովի կանխամտածված սպանության գործի քննություն, որտեղ մեղադրյալի աթոռին նստած է հինգ մարդ: