Դատապարտյալների համար կգործարկվի «Թվային համալսարան»
Դատապարտյալների համար կգործարկվի «Թվային համալսարան»

Քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթության հասանելիությունը բարձրացնելու և որակը բարելավելու նպատակով իրականացվող բարեփոխումների մասին, խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափով ելույթ ունենալիս, խոսել է Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:

Նախարարի խոսքով, քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթության հասանելիությունն ու որակը բարձրացնելու նպատակով մեկնարկում է «Թվային համալսարան» նախագիծը։

Բրեգաձեի խոսքով, նախագիծը համալսարանների հետ համագործակցությամբ դատապարտյալներին հնարավորություն կտա հեռավար ուսուցման միջոցով ստանալ լիարժեք բարձրագույն կրթություն և տիրապետել իրենց ուզած մասնագիտությանը։

«Պատժի նպատակն է վերականգնել արդարությունը, կանխել նոր հանցագործությունը և վերասոցիալականացնել հանցագործին։ Դրան մեծապես հասնում է դատապարտյալը պատշաճ ըմբռնմամբ և գիտելիքներով»,- ասել է Ռատի Բրեգաձեն։