Դանիայում «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել Թուրքիայի դեսպանատան վրա

13:34, 19.03.2018

Այսօր վաղ առավոտյան առնվազն երկու մարդ հարձակում է գործել Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան վրա՝ «Մոլոտովյան կոկտեյլներ» նետելով շենքի վրա: Այդ մասին հայտնում է Ռոյտերս գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Հարձակման հետևանքով տուժածներ չկան:

Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ շենքը դատարկ է եղել:

Ինչպես գործակալությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, դեպքի առնչությամբ ձերբակալվածներ չկան:

Նմանատիպ