Դանիայում ապաստան փնտրողների քանակի համաձայն, երրորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են

Դանիայում ապաստան փնտրողների թվի համաձայն, երրորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են՝ Սիրիայից և Էրիթրեայից հետո:

Համապատասխան տվյալները դանիական մամուլը  տարածում է երկրի միգրացիոն գործակալության վրա հենվելով:

Ինչպես գրում է Politiken.dk հրատարակությունը, 2018 թվականի 9 ամիսների ընթացքում Դանիայում ապաստան է խնդրել Վրաստանի 303 քաղաքացի:

Հատկանշական է, որ մինչ այդ, վեց տարվա ընթացքում Դանիայից ապաստան էր խնդրում միջին հաշվով 75 վրացի: Լրատվամիջը ոստիկանության վրա հենվելով նշում է, որ հինգ անգամ ավելացել է վրացիների կողմից գործած հանցանքի քանակը, որը հիմնականում վերաբերում է խանութների գողությանը:

«Ցավոք, մենք տեսնում ենք, Վրաստանից ապաստան խնդրողների կողմից կտրուկ ավելացել է հանցանք գործելու մակարդակը: Սա այն հարցն է, որի վրա պետք է ուշադրություն դարձնել: Նրանցից մի քանիսը աշխատում են կազմակերպված խմբավորումներով»,- հայտարարել է Դանիայի քննչական կենտրոնի տեսուչի տեղակալ Լարս Մորտենսենը: