Դանիայի խորհրդարանը հաստատել է Գրենլանդիայի և ԱՄՆ-ի հետ անվտանգության վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը
Դանիայի խորհրդարանը 109 ձայնով միաձայն հաստատել է Գրենլանդիայի և Միացյալ Նահանգների հետ համաձայնագիրը, որի նպատակն է ամրապնդել անվտանգությունը Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում։ Քվեարկությանը նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից բազմամսյա ճնշումը, որը ցանկանում էր վերահսկողություն հաստատել Դանիայի կիսաինքնավար տարածքի՝ Գրենլանդիայի նկատմամբ։
Դոնալդ Թրամփի և Դանիայի ու Գրենլանդիայի առաջնորդների միջև կնքված եռակողմ համաձայնագիրը ճանապարհ է բացում Գրենլանդիայում ԱՄՆ-ի լրացուցիչ ռազմաբազաների տեղակայման համար և թուլացնում է լարվածությունը, որը հաջորդել էր կղզին ԱՄՆ-ի կազմում ներառելու վերաբերյալ Թրամփի բազմաթիվ կոչերին։ Ֆոլկետինգի որոշումը համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջին քայլն էր։
Ավելի վաղ՝ ընթացիկ ամսվա սկզբին, փաստաթուղթն առանց դիմադրության հաստատել էր նաև Գրենլանդիայի խորհրդարանը։ Համաձայնագրի նպատակն է մեծացնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում՝ այն պայմանով, որ ինքնակառավարվող կղզին կմնա Դանիայի վերահսկողության ներքո։
Փաստաթղթի պայմաններն ուժի մեջ կմնան նաև այն դեպքում, եթե Գրենլանդիան ապագայում որոշի անկախություն ձեռք բերել։