Եվրահանձնաժողովը կիբերհարձակման թիրախ է դարձել, ինչը, ենթադրաբար, վնասել է մեծ քանակությամբ անձնական տվյալներ
Եվրահանձնաժողովը կիբերհարձակման թիրախ է դարձել, ինչը, հնարավոր է, վնասել է մեծ քանակությամբ անձնական տվյալներ։ Եվրահանձնաժողովում հայտարարում են, որ իրենց հաջողվել է զսպել հարձակման մեծ մասը, սակայն վնասի ամբողջական ծավալը դեռևս անհայտ է։
«Պոլիտիկո»-ի տեղեկություններով՝ շուրջ տասն օր տևած խափանման ընթացքում շարքից դուրս են եկել մի քանի համակարգեր, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների, աշխատավարձերի տեղեկագրերի, աշխատաժամանակի հաշվառման, ինչպես նաև բժշկական ծախսերի փոխհատուցման համակարգերը։
Ինչպես հաղորդում է «Պոլիտիկո» պարբերականը, կիբերմիջադեպերի առնչությամբ Եվրահանձնաժողովը հրատապ նիստի է հրավիրել ճգնաժամային կառավարման բարձրագույն մակարդակի ներքին մարմինը։