Դանիայի թագավոր Ֆրեդերիկը ժամանել է Գրենլանդիա
Դանիայի թագավոր Ֆրեդերիկը ժամանել է Գրենլանդիա

Դանիայի թագավոր Ֆրեդերիկն այցելել է Գրենլանդիա, որը վերջին մեկ տարվա ընթացքում միապետի երկրորդ այցն է կղզի։

Ռոյթերսի տվյալներով՝ թագավորի քայլը նպատակ ունի ընդգծել Դանիայի տարածքային ամբողջականությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կղզին գրավելու փորձերի ֆոնին։

Հրապարակման համաձայն՝ թագավորը իր բաճկոնի վրա կրել է Դանիայի և Գրենլանդիայի դրոշները՝ Գրենլանդիայի կարգավիճակը Դանիայի թագավորության կազմում ընդգծելու համար։

Բացի այդ, միապետը կայցելի նաև Նուուկում գտնվող ռազմական շտաբ։

Տեղեկատվության համար՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է իր սեփական անվտանգության համար։ Այս հարցը մեծացրել է լարվածությունը ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև։ Գրենլանդիան, Դանիան և ԱՄՆ-ն անցյալ ամսվա վերջին դիվանագիտական ​​բանակցություններ են սկսել կողմերի միջև ճգնաժամը լուծելու համար։ Բացի այդ, Դանիայի վարչապետը անցյալ շաբաթ հայտարարել է, որ ինքը և իր գրենլանդացի գործընկերը կառուցողական հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։