Դանիայի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարգելվի հաջորդ շաբաթ

17:22, 28.09.2025

Դանիայի տրանսպորտի նախարարության հաղորդմամբ, քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Դանիայի օդային տարածքում կարգելվի հաջորդ շաբաթ։

Դանիայի իշխանությունները բացատրում են, որ սա կապված է Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի և Կոպենհագենում նախատեսված Եվրոպական քաղաքական միության հանդիպման հետ։

Ինչպես նշել է Դանիայի տրանսպորտի նախարար Թոմաս Դանիելսոնը, որոշումը կայացվել է երկրի պաշտպանության և արդարադատության նախարարների հետ համաձայնությամբ և Դանիայի օդային տարածքում վերջերս անհայտ անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով։

Արգելքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 29-ին և կգործի մինչև հոկտեմբերի 3-ը։ Դանիական օրենսդրության համաձայն՝ արգելքը խախտող յուրաքանչյուր ոք կտուգանվի կամ կազատազրկվի երկու տարի ժամկետով։

Նմանատիպ