Դանիայի կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ արգելել բջջային հեռախոսների և այլ անձնական էլեկտրոնային սարքերի օգտագործումը դպրոցներում

18:35, 10.09.2026

Դանիայի կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ արգելել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում: Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։

Արգելքը կվերաբերի ինչպես բջջային հեռախոսներին, այնպես էլ այլ անձնական էլեկտրոնային սարքերին։

Սահմանափակումը կգործի ինչպես դասերի, այնպես էլ ընդմիջումների ժամանակ: Արգելքը կվերաբերի նաև դպրոցների բակերում բջջային հեռախոսների օգտագործմանը։

«Երբ մենք առաջարկում ենք տարիքային սահմանափակումներ սոցիալական ցանցերում և արգելք բջջային հեռախոսների օգտագործման վրա դպրոցներում, դա չի նշանակում, որ մենք ուզում ենք ինչ-որ բան խլել ձեզանից: Ընդհակառակը, մենք ուզում ենք ձեզ ինչ-որ բան վերադարձնել՝ ձեր մանկությունն ու ձեր ազատությունը», – ասել է Դանիայի վարչապետը։

Դանիան առաջին երկիրը չէ, որը ցանկանում է սահմանափակել սմարթֆոնների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործումը դպրոցներում: Լեհաստանում համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ: Չեխիայում նրանք նախատեսում են արգելք մտցնել դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման վրա 2027 թվականի սեպտեմբերից: Լատվիայում 1-9-րդ դասարանների աշակերտների համար բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում արգելված է հունիսի 1-ից:

Նմանատիպ