Դանիայի գլխավոր շտաբի պետը նշում է, որ եվրոպական երկրները դեռևս լիովին պատրաստ չեն պատերազմի. «Մենք պետք է փոխենք մեր մոտեցումը, մենք պետք է ավելի լավ պատրաստված լինենք, քան մեր հակառակորդը»
Դանիայի գլխավոր շտաբի պետը նշում է, որ եվրոպական երկրները դեռևս լիովին պատրաստ չեն պատերազմի. «Մենք պետք է փոխենք մեր մոտեցումը, մենք պետք է ավելի լավ պատրաստված լինենք, քան մեր հակառակորդը»

Դանիայի գլխավոր շտաբի պետ Միքայել Վիգերս Հիլդգաարդը կարծում է, որ եվրոպական երկրները դեռևս լիովին պատրաստ չեն պատերազմի։ Այս մասին Միքայել Վիգերս Հիլդգաարդը հայտարարել է Փարիզի պաշտպանության և ռազմավարության համաժողովում:

Հիլդգաարդը զգուշացրել է երկրներին, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա մինչև այս տասնամյակի վերջը։

«Մենք պետք է փոխենք մոտեցումը՝ վերլուծությունից անցնելով գործողության։ Մեզ պետք չէ կատարյալ պատրաստվածություն, մեզ պետք է լինել ավելի լավ պատրաստված, քան մեր հակառակորդը», – հայտարարել է Միքայել Վիգերս Հիլդգաարդը:

Դանիայի գլխավոր շտաբի հրամանատարը նաև նշել է, որ եթե Եվրոպայում ցանկանում են մինչև 2030 թվականը պաշտպանունակություն ունենալ, ապա պետք է հենց հիմա սկսեն նախապատրաստությունը։

«Բարձր ինտենսիվության պատերազմը ոչ թե սցենար է, այլ իրականություն։ Կորցրած ժամանակը ոչինչ չի փոխարինում, անցած ժամանակը հավերժ կորած է», – նշել է Դանիայի գլխավոր շտաբի պետը։