Դանիայի ԱԳՆ. Դանիան անհանգստացած է Վրաստանում ցուցարարների և լրագրողների նկատմամբ չափազանց ուժի կիրառմամբ, մենք վճռականորեն կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին
Դանիան մտահոգված է Վրաստանում եվրոպամետ ցուցարարների և լրագրողների նկատմամբ չափազանց մեծ ուժի կիրառմամբ,- ասվում է Դանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Դանիան ամուր կանգնած է վրաց ժողովրդի կողքին։ Նրանց ժողովրդավարական և հիմնարար իրավունքները պետք է պաշտպանված լինեն»,- ասված է հայտարարության մեջ։