Դանիան հյուրընկալում է Սանտա Կլաուսների համաժողովը

Դանիան հյուրընկալում է Սանտա Կլաուսների համաժողովը: Եվրոպական երկրում ընթացող միջոցառմանը մասնակցում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած 150 Սանտա Կլաուս:

Մի քանի օր տևող միջոցառման շրջանակներում Կոպենհագենի ծայրամասի Բակենի հնագույն այգու տարածքում անցկացվում են խնջույքներ, ելույթներ և տարբեր մրցույթներ:

Միջազգային ժամանցային միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 1957 թվականին: