Դանիան և Շվեդիան քննարկում են Ղուրանի և այլ կրոնական գրքերի այրումն արգելելու հարցը
Դանիան և Շվեդիան քննարկում են Ղուրանի և այլ կրոնական գրքերի այրումն արգելելու հարցը

Դանիան և Շվեդիան քննարկում են Ղուրանի և այլ կրոնական գրքերի այրումն արգելելու հարցը։ Ինչպես հայտարարել են Դանիայի արտաքին գործերի նախարարությունում, նման գործողությունները հարված են ծայրահեղականների ջրաղացին և սպառնում են երկրի անվտանգությանը։

Կոպենհագենում նրանք ուսումնասիրում են իրավական ուղիները, որոնց միջոցով կառավարությունը կկարողանա արգելել բողոքի ակցիաները որոշ դեպքերում, այդ թվում՝ նախատեսվող ցույցերը օտարերկրյա դեսպանատների մոտ։

«Դանիական իշխանությունները քննարկում են միջամտության ուղիները այն դեպքերին, երբ բողոքի ակցիաները վիրավորում են այլ երկրներին, մշակույթներին կամ կրոններին, և որոնք կարող են հատկապես վատ հետևանքներ ունենալ երկրի համար», – ասվում է Դանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Միաժամանակ Կոպենհագենում ընդգծվում է, որ օրենսդրական փոփոխությունները պետք է ընդունվեն այնպես, որ չվտանգվի սահմանադրությամբ պաշտպանվող խոսքի և հավաքների ազատությանը։

Դանիայի ԱԳՆ-ն խոստովանում է, որ Ղուրանի այրման վերջին դեպքերը բացասաբար են անդրադարձել երկրի իմիջի վրա։

«Այդ գործողությունների արդյունքում Դանիան համարվում է այլ երկրների մշակույթի, կրոնների և ավանդույթների վիրավորանքն ու նվաստացումը քարոզող երկիր», – ասել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լեկկե Ռասմուսենը։

Նրա խոսքով՝ 15 երկրների կառավարությունները դատապարտել են Ղուրանի այրման գործողությունները, իսկ որոշ երկրներ հետ են կանչել իրենց դեսպաններին։

Շվեդիայի վարչապետի խոսքով՝ Ստոկհոլմում նույնպես սկսվել են կրոնական տեքստերի այրումն արգելելու քննարկումները։

Սկանդինավյան երկրների և մահմեդական պետությունների հարաբերությունները վերջին շաբաթներին սրվել են։ Դրա պատճառը Դանիայում եւ Շվեդիայում տեղի ունեցած ցույցերն էին, որոնց ժամանակ այրվել էր մահմեդականների սուրբ գիրքը։

Այսօր Շվեդիայում եւ Դանիայում տեղի կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ՝ Ղուրանի այրման հարցով։