ԴԱԻՇ-ը խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից՝ Երուսաղեմի հարցով Թրամփի որոշման համար

20:15, 14.12.2017

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Telegram սոցցանցում սպառնացել է ԱՄՆ-ին վրեժ լուծել՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման համար։

Խմբավորումը հայտնել է, որ ահաբեկչական հարձակումներ է պատրաստում ԱՄՆ-ում՝ հաղորդագրությունն ուղեկցելով նյույորքյան Թայմս-սքվերի լուսանկարներով։

Թրամփի որոշումը բողոքի լուրջ ալիք է բարձրացրել արաբական երկրներում։ Քաղաքը տասնամյակներ շարունակ գտնվում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կենտրոնում։

Նմանատիպ