Դադիանի փողոցում գտնվող եռահարկ բնակելի շենքում հատակը փլուզվել է
Թբիլիսիում, Դադիանի փողոցում գտնվող եռահարկ բնակելի շենքում հատակը փլուզվել է։
Միջադեպի արդյունքում փրկարարները տնից դուրս են բերել երկու անձի։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։
Դեպքի վայրում մոբիլիզացված են փրկարարական ծառայությունները։