Դատական նիստին Սաակաշվիլին ազատ կարձակվի կամ նրան կթողեն պատգամավորների երաշխիքով. Փաստաբան
«Պատրաստ ենք ցանկացած սցենարի համար և բողոքելու ենք մեր համար անընդունելի որոշման դեմ, քանզի գործը ամբողջությամբ կեղծիք է»,- այս հայտարարությունը Կիևում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանը:
Ինչպես հայտարարում է իրավապաշտպանը նրանք պահանջելու են դատարանի դահլիճից ազատ արձակել Սաակաշվիլիին:
«Դատական նիստից հետո նրան կամ կազատեն, կամ դուրս կթողեն պատգամավորների երաշխիքով, կամ գրավով կամ էլ կթողեն բանտարկության մեջ: Մենք հասկանում ենք մամուլի ներկայացուցիչներին, երբ դատախազությունը խոսում է տնային կալանքի մասին, մենք չենք տեսել, ոչ մի փաստաթուղթ, որտեղ խոսվում է դրա մասին: Համապատասխանաբար պատրաստ ենք ցանկացած սցենարի համար»,- նշել է Սաակաշվիլիի փաստաբանը:
Փաստաբանի խոսքերով իր ձեռքում կան փաստեր, որի համաձայն Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու և նրա բնակարանը խուզարկելու ժամանակ խախտվել է օրենքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan