Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմը փակել է այսպես կոչված սահմանը
Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմը փակել է այսպես կոչված սահմանը

Ցխինվալի շրջանի բռնազավթիչ ռեժիմը փակել է այսպես կոչված սահմանը: Լրատվությունն այս մասին տարածել է, բռնազավթված տարածաշրջանի այսպես կոչված անվտանգության պետական կոմիտեն:

Դե ֆակտո իշխանությունները նշված որոշումը կապում են վրացական կողմի հետ լարվածության հետ: Բռնազավթված Հարավային Օսիայի դե-ֆակտո ներկայացուցիչների խոսքով, վերահսկիչ անցակետը կբացվի հարաբերությունների նորմալացումից հետո:

Բացի այդ, հայտարարություն է տարածել բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված արտաքին գործերի նախարարությունը: Հայտարարությունում ասված է, որ Վրաստանի իշխանությունները ներքաղաքական նպատակներին հասնելու համար տարածաշրջանում ծրագրում են նոր սադրանքներ:

«Ինչպես երևում է Վրաստանի իշխանությունների նոր սերունդները մոռանում են 2008 թվականի դասերը», – ասված է բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: