Ցույցի ժամանակ տուժած ոստիկաններին տեսակցության են գնացել առողջապահության նախարարը և ՆԳ փոխնախարարը
Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի շենքի մոտ ցույցի ժամանակ տուժած ոստիկաններին տեսակցության են գնացել առողջապահության նախարար, Էկատերինե Տիկարաձեն և ներքին գործերի փոխնախարար, Լևան Կակավան: Լրատվությունն այս մասին տարածում է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Տուժած ոստիկանները ստացիոնար բուժում են անցնում Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներում:
Խորհրդարանի մոտ մի քանի անգամ տեղի է ունեցել բախում: Իրավապահները ցուցարարների նկատմամբ, ովքեր փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք, օգտագործել են հատուկ սարքավորանքներ: