Ցույցի մասնակիցները վրանները տեղափոխել են երթևեկելի մաս (տեսանյութ, ֆոտոշարք)
Ռուսթավելիի պողոտայում ցույցի մասնակիցները վրանները տեղափոխել են երթևեկելի մաս: Այս պահանջով նրանց դիմել է Զազա Սարալիձեն:
Ինչպես հայտարարել է Սարալիձեն, նա ցույցը շարունակում է միայնակ և եթե իշխանությունները նրան կանտեսեն, ապա նրան Ռուսթավելիի պողոտայից հնարավոր կլինի դուրս բերել միայն բռնի ուժով:
«Համակարգը որոշել է ոչնչացնել ինձ, այսպիսով ցանկանում եմ ինձ մոտ կանչել իմ մի քանի ընկերոջը, օգնեն ինձ, որպեսզի վրանները տեղափոխենք ճանապարհի երթևեկելի մաս: Ես պայքարը շարունակում եմ միայնակ: Ես պատրաստ եմ իմ որդու համար կործանվել»,-հայտարարել է Զազա Սարալիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan