Ցուցարարների մի մասը երթով գնում է դեպի «վրացական երազանքի» գրասենյակ
Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների մի մասը երթով գնում է դեպի «Վրացական երազանքի» գրասենյակ:
Լրագրողների հետ խոսելիս երթի մասնակիցները չեն բացահայտել իրենց ծրագրերը:
«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակի մոտ կենտրոնացված են ոստիկանական ուժեր:
Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները սկսել են պիկետավորել խորհրդարանի շենքը: