Ցուցարարները թույթ չեն տվել պատգամավոր Ռևազ Արվելաձեին մտնել խորհրդարան (տեսանյութ)

Օրենսդիր մարմնի մոտ ընթացող ցույցին, հանրահավաքի մասնակիցները թույլ չեն տվել խորհրդարան մտնել, «Վրացական երազանք» խմբակցության անդամ, պատգամավոր Ռևազ Արվելաձեին:

Ռևազ Արվելաձեն արդեն լքել է տարածքը: Ակցիայի մասնակիցները նրան անվանել են «ստրուկ» և ճանապարհել սուլոցներով:

Ցուցարարները կոչ են արել Ռևազ Արվելաձեին հեռանալ խորհրդարանական մեծամասնությունից: Ինչպես նաև պատասխան են պահանջել, թե ինչու է տապալվել համամասնական ընտրությունների վերաբերյալ օրինագիծը:

Խորհրդարանի բոլոր մուտքերը արգելափակված են ցուցարարների կողմից: