Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցի մասնակիցները փորձում են խորհրդարանի շենքը արգելափակել այս գիշեր։ Այս մասին ցույցին հայտարարել են ընդիմության առաջնորդները։
Արգելափակումը սկսելու ենք այսօրվանից։ Ցույցին զուգահեռ սկսել ենք պատրաստություն արգելափակման համար֊, հայտարարել է քաղաքական միավորում նոր Վրաստանի լիդեր, Գիորգի Վաշաձեն։
Նա կոչ է արել նաև ոստիկաններին չխոչընդոտել ցուցարարներին։
Ցուցարարները պատրաստվում են կենդանի շղթա կազմել խորհրդարանի շենքի մոտ։