Ցուցարարների մեծ մասը լքել է խորհրդարանի հարակից տարածքը:
Տեղում մնում է ընդամենը մի քանի մարդ, ովքեր ասում են, որ սպասում են մետրոյի բացմանը:
Ինչպես ասել են ցուցարարները, նրանց նպատակն էր խորհրդարանի մոտ մնալ մինչև առավոտյան 05:00-ն, մինչև տեղաշարժման վրա հաստատված սահմանափակման ավարտը:
Խորհրդարանի առջև կայացած հանրահավաքի ելույթներից և պաշտոնական մասի ավարտից հետո, տեղում հավաքվածներից ոմանք գիշերը մնացել են Ռուսթավելի պողոտայում: Տեղում գտնվում էին նաև ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները: