Ցոտնե Իվանիշվիլի. Ես երջանիկ եմ, որ երիտասարդների միջև խոսակցություն է սկսվել, հուսով եմ, որ նրանց համար ավելի ու ավելի շատ հնարավորություններ կլինեն միմյանց հետ բանավիճելու, հավատում եմ, որ դա լավ արդյունք կտա
Անձնապես շատ երջանիկ ու ուրախ եմ, որ երիտասարդների միջև խոսակցություն է սկսվել. այս մասին Գուրիայում երիտասարդների հետ հանդիպման ավարտից հետո հայտարարել է Ցոտնե Իվանիշվիլին:
Նրա խոսքով՝ ինքը կփորձի անձամբ ներկա գտնվել երիտասարդների հանդիպումներին։
«Շատ հետաքրքիր թեմաներ քննարկվեցին։ Կային թե՛ լավ հարցեր, թե՛ լավ պատասխաններ։ Հավատում եմ, որ այս ամենը շատ լավ արդյունք կտա։ Մեր երիտասարդական թևի ներկայացուցիչները բազմաթիվ թեմաներ են նշում և համոզված եմ, որ սրտացավությամբ ու արժանապատվությամբ կմոտենան յուրաքանչյուր մարտահրավերի ու խնդրի և առավելագույնս կփորձեն լինել երիտասարդների կողքին։
Ես շատ ուրախ եմ, որ նման ձևաչափ է ստեղծվել և հուսով եմ, որ երիտասարդների համար ավելի ու ավելի շատ հնարավորություններ կլինեն միմյանց հետ խոսելու, բանավիճելու։ Հաճույքով կմասնակցեի բացարձակապես բոլոր հանդիպումներին։ Պարզապես, ցավոք, հաճախ չեմ հաջողում լինել Վրաստանում, այլապես անպայման կայցելեի բոլոր տարածաշրջանները, և եթե ինչ-որ տեղ կարողանամ ներկա գտնվել, ես ինքս անձամբ անպայման կփորձեմ լինել բոլոր հանդիպումներին»,- հայտարարել է Ցոտնե Իվանիշվիլին: