CNN. Եվրոպան մտահոգված է Թրամփ-Զելենսկի հանդիպման անկանխատեսելի արդյունքով
CNN. Եվրոպան մտահոգված է Թրամփ-Զելենսկի հանդիպման անկանխատեսելի արդյունքով

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ զրույցում մտահոգություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման անկանխատեսելի արդյունքի վերաբերյալ: Այս մասին գրում է «CNN» հեռուստաընկերությունը։

Ինչպես հայտնի է, Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Ֆլորիդայում դեկտեմբերի 28-ին։

«Թրամփի դեպքում անվտանգ տարբերակներ չկան», – «CNN»-ի հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան։

«CNN»-ին մեկնաբանել են նաև ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց կարծիքով ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը արդյունավետ կլինի։

Հայտնի է, որ եվրոպացի առաջնորդները չեն մասնակցի Ֆլորիդայում նախատեսված հանդիպմանը: Այնուամենայնիվ, նախատեսվում է եվրոպացի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Զելենսկու միջև հեռախոսազրույց։

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդները դեկտեմբերի 28-ին նախատեսված հանդիպման ժամանակ կքննարկեն պատերազմի ավարտի շրջանակը: Թրամփը նաև ասել է, որ շուտով հեռախոսով կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։