CNN-ի լրագրողին չեն թողել ներկա գտնվել Սպիտակ տանն անցկացված մամլո ասուլիսին

CNN-ի լրագրողին չեն թողել ներկա գտնվել Սպիտակ տանն անցկացված մամլո ասուլիսին: Խոսքը Քեթլին Քոլինսի մասին է, որը ներկա էր Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հանդիպմանը: Քիչ անց, Սպիտակ տան մամլո քարտուղար Սարա Սանդերսը լրագրողին ասել է, որ նրա հնչեցված հարցերը «անհամապատասխան և ոչ հարիր էին» և այդ պատճառով CNN-ի լրագրողին չեն տվել Թրամփի և Յունկերի մամլո ասուլիսին ներկա գտնվելու իրավունք:

Ինչպես հայտնի է, Քոլինսի հարցերը վերաբերում էին Թրամփի և Պուտինի հանդիպմանը և Թրամփի և նրա փաստաբանի զրույցի ձայնագրությանը, որում ԱՄՆ-ի նախագահը քննարկում էր Playboy-ի նախկին մոդել Կարեն Մաքդուգալին գումար փոխանցելու հարցը:

Լրագրողին մամլո ասուլիսին ներկա գտնվելու իրավունքի սահմանափակման փաստին CNN-ից բացի արձագանքել է նաև FOX News-ը և դատապարտել փաստը: Սպիտակ տան որոշումը քննադատել է նաև Սպիտակ տան լրագրողների միության նախագահը: