CNN. Իսրայելի կողմից Լիբանանում վերսկսված հարձակումների հետևանքով 110 երեխա է զոհվել
CNN. Իսրայելի կողմից Լիբանանում վերսկսված հարձակումների հետևանքով 110 երեխա է զոհվել

Իսրայելի կողմից Լիբանանում վերսկսված հարձակումների հետևանքով 110 երեխա է զոհվել։

«CNN»-ի փոխանցմամբ՝ նրանց թվում է մի ընտանիք, որն ավիահարվածի հետևանքով կորցրել է իր բոլոր հինգ երեխաներին։

Ինչպես պարզաբանում են Իսրայելի զինված ուժերը, նրանք ռազմական գործողություն են իրականացնում «Հեզբոլլահի» մարտիկների դեմ, որի շրջանակներում հարվածներին, ընդհանուր առմամբ, զոհ է գնացել ավելի քան հազար մարդ։