«CNN»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում սպառվել են ամերիկյան արտադրության «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված հրթիռները, ինչն երկիրն ավելի խոցելի է դարձնում ռուսական բալիստիկ հրթիռների հարձակումների նկատմամբ
Ուկրաինայում սպառվել են ամերիկյան արտադրության «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված հրթիռները, ինչն երկիրն ավելի խոցելի է դարձնում ռուսական բալիստիկ հրթիռների հարձակումների նկատմամբ, – հայտնում է «CNN»-ը՝ հղում անելով հարցին մոտ կանգնած աղբյուրին։
Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռների դեֆիցիտի պատճառով հնարավոր չի եղել խոցել վերջին հարվածի ընթացքում արձակված գրեթե բոլոր բալիստիկ հրթիռները։ Մասնավորապես, հոկտեմբերի 14-ի գիշերը տեղի ունեցած հարձակման ժամանակ ռուսական բալիստիկ հրթիռները հարվածել են Կիևի երեք ջերմաէլեկտրակայաններին և Խարկովի էներգետիկ ենթակառուցվածքին։
Օգոստոսին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել էր, որ Կիևի զինանոցում առկա էր հույժ անհրաժեշտ կալանիչ հրթիռների միայն մեկ տասներորդ մասը։ Մեկ ամիս անց Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներից կստանա «Պատրիոտ» հրթիռների արտադրության արտոնագրեր։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի վերջո հրաժարվեց ասել՝ արդյոք հաստատել է այդ որոշումը, իսկ արտոնագրեր այդպես էլ չեն տրամադրվել։ Սա տեղի ունեցավ նախքան Զելենսկիի և Թրամփի միջև հարաբերությունների էլ ավելի լարվելը վերջին օրերին, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը համաձայնեց ներմուծել ռուսական դիզելային վառելիք և մեծացրեց ճնշումը Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի նավթային արդյունաբերության վրա հարձակումները դադարեցնելու նպատակով։