CNN. Դոնալդ Թրամփը, հնարավոր է, հաջորդ ամսին այցելի Թուրքիա

10:27, 11.04.2025

Հաջորդ ամսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր է, այցելի Թուրքիա, – այս մասին գրում է «Սիենեն»-ը։

«Սիենեն»-ը, հղում կատարելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային և երկու անանուն աղբյուրի, գրում է, որ հնարավոր այցը տեղի կունենա Սաուդյան Արաբիա, Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ այցելությունից հետո։ Աղբյուրների խոսքով՝ որոշումը դեռ չի ընդունվել, և մանրամասները դեռ մշակման փուլում են։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան «Սիենեն»-ին հայտնել է, որ Թրամփը այդ այցը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում։

Բացի այդ, աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ նախագահի այցը Իսրայել նախատեսված չէ։

Ինչպես գրում է «Սիենեն»-ը, եթե Թուրքիա այցը կայանա, դա կլինի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփի առաջին այցը Թուրքիա։

Նմանատիպ