CNN. ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները ներքին քննարկումներ են անցկացնում Իրանի հետ հնարավոր երկրորդ հանդիպման մանրամասների շուրջ

10:05, 14.04.2026

ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները ներքին քննարկումներ են անցկացնում Իրանի հետ հնարավոր երկրորդ հանդիպման մանրամասների շուրջ։ Այս մասին գրում է «Սի-Էն-Էն»-ը (CNN)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ, թե արդյոք հանդիպումն իրականում կկայանա, սակայն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն սկսում են նախապատրաստությունները։

«Եթե գործընթացն այս ուղղությամբ գնա, մեզ արագ արձագանք է անհրաժեշտ», – «Սի-Էն-Էն»-ին հայտնել է աղբյուրներից մեկը։

Նույն տեղեկատվության համաձայն՝ Թրամփի վարչակազմն այս փուլում քննարկում է հանդիպման հնարավոր ամսաթվերը, վայրը և միջնորդներին։

Նմանատիպ