CNN. ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնության առաջին մասը կկենտրոնանա պատերազմից առաջ եղած ստատուս քվոյի վերականգնման և Հորմուզի նեղուցի առանց սահմանափակումների բացման վրա
«CNN» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հնարավոր գործարքի առաջին մասը կկենտրոնանա պատերազմից առաջ եղած ստատուս քվոյի վերականգնման և Հորմուզի նեղուցի առանց սահմանափակումների վերաբացման վրա։
Չնայած ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանում չեն հանդիպել բանակցությունների երկրորդ փուլի համար, միջնորդական գործընթացին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ երկու կողմերն այնքան էլ հեռու չեն միմյանցից, որքան թվում է։
Իրանի միջուկային ծրագրի հարցը, որը ԱՄՆ-ն և Իսրայելը համարում են պատերազմի պատճառ, ըստ տեղեկությունների քննարկվում է ավելի ուշ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել է, որ ցանկացած գործարք կպահանջի, որ Իրանը հրաժարվի միջուկային զենքի համար պիտանի հարստացված ուրանի պաշարներից և հրաժարվի ուրանի հարստացումից։ Այս պահանջները անընդունելի են Իրանի համար։
Աղբյուրները նշում են, որ միջնորդները փորձում են համոզել երկու կողմերին համաձայնության գալ, և հաջորդ մի քանի օրերը հատկապես կարևոր են։ Ինչպես գրում է «CNN», այս ամենից հետո կա հնարավորություն, որ ԱՄՆ-ն որոշի դուրս գալ բանակցություններից և վերադառնալ պատերազմին։