Չխորոծղուում տեղի ունեցած փաստը կունենա ինչպես հետաքննության, այնպես էլ իշխանության խիստ արձագանք. Գիորգի Գախարիա

16:54, 01.02.2021

Շատ մեծ վրդովմունք: Չեմ պատկերացնում, թե ինչպես են այդ մարդիկ վաղը գալու այն շենքում աշխատելու և ինչպես են ծառայելու քաղաքացիներին, երբ այդպիսի վրդովեցուցիչ բան է պատահել,- այսպես է գնահատել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, տարածված տեղեկությունը, որ Չխորոծղուում, դպրոցականներին ստիպել են մաքրման աշխատանքներ իրականացնել քաղաքապետարանի զուգարանում:

Ինչպես նշել է վարչապետը, այս կապակցությամբ հետաքննություն է ընթանում, և փաստին կհաջորդի ավելի կոշտ արձագանք:

«Այստեղ գնահատումը կարող է լինել միակ, մեծ վրդովմունք: Չեմ պատկերացնում, թե ինչպես են այդ մարդիկ վաղը գալու այն շենքում աշխատելու և ինչպես են ծառայելու քաղաքացիներին, երբ այդպիսի վրդովեցուցիչ բան է պատահել: Համոզված եմ, որ հետաքննությունը կավարտվի, և հետաքննությունն ու կառավարությունը շատ կոշտ արձագանք կունենան»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Չխորոծղուում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից, հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով, որը ենթադրում է հարկադրանք:

Նմանատիպ